Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում մեկնարկել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հիմնական զեկուցող` արդադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին դիմելով, նշեց. «Դրական խոսք պետք է ասել, որ կառավարության ներկայացուցիչները, դուք, նախարարությունը քաղաքական տարբերի ուժերի, հասարակական տարբեր խմբերի հետ աշխատել եք, և այն խնդրահարույց կետերը, որ կային, մշակվել կամ փոփոխության են ենթարկվել: Մասնավորապես` ոչ թե ընտանեկան բռնություն, այլ ընտանիքում բռնություն»:
Շարմազանովը նշեց, որ, հաշվի առնելով մեր աշխարհայացքը, կարևորում է այն կետը, որ սկզբունքների մեջ հստակ նշված է ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը: «Ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միության ընտանիքը, որից ծնվում են առողջ երեխաներ, ովքեր հասարակության ապագան են»,- ասաց նա:
Շարմազանովը հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ կառավարությունը քննարկի` ապաստարանների հետ կապված վերահսկողությունը կամ այցելությունները տրվեն նաև Հայ առաքելական եկեղեցուն:
Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ այս ոլորտում« պետական քաղաքականության մշակման առումով, աջակցությունը կարող է ցուցաբերել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը գործում է լիազոր ղեկավար մարմնին կից, որում պետք է լինեն նաև եկեղեցու ներկայացուցիչները: Ըստ նրա՝ այս հարցի հետ կապված համապատասխան կարգավորումներ ու լուծումներ կլինեն: