|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն` խորհրդարանական վերահսկողություն պիտի իրականացվի դիվանագետների նշանակման հարցում:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ մերժել են ընդդիմադիր խմբակցության առաջարկությունը մի քանի պատճառներով: Նախարարության եզրակացության մեջ հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքին, ըստ որի` դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, ինչը բխում է Սահմանադրության պահանջներից, և չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ, քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը։
«Դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների և իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում»,- ասաց փոխնախարարը։