Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայ բնակիչների՝ Ադրբեջանի տարածքները լքելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատական ռեժիմը»։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, երեկ Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։
«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ըստ APA-ի, ասել է Բայրամովը՝ նշելով, թե «այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը»։
Թե ինչ սուվբյեկտների մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։
Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։
Բայրամովը նաև բողոքել է, թե «Հայաստանից ավելի քան երկուսուկես ամիս պահանջվեց համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները վերջնականապես ներկայացնելու համար»։