կարևոր
3631 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-14 23:41
Աշխարհ Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է ապաշրջափակման գործընթացը սառեցնելու մեջ

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է ապաշրջափակման գործընթացը սառեցնելու մեջ

Մենք հաստատում ենք շատ մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու մեր առաջարկը,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն էր, որ ժամանակ առ ժամանակ ամեն կերպ «սառեցնում էր» ելքը դեպի կոնկրետ պայմանավորվածություններ՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Մասնավորապես, հայկական կողմը երկար ամիսներ արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի հայտարարության 9-րդ կետի դրույթները։

Չնայած Բաքվի և Երևանի միջև վերջին պայմանավորվածությունների կարևորությանը՝ գերիների փոխանակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ համաձայնության, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, իրական սահմանազատման աշխատանքները, որոնց շուրջ երեք առաջնորդները պայմանավորվել էին դեռևս 2021 թվականի նոյեմբերին, դեռ չեն սկսվել։

Բարձրաստիճան ղեկավարների վերոնշյալ որոշումների կասեցումն ուղղակի հետևանք է Երևանի գործողությունների անհամապատասխանության, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության, ինչպես փորձում են պնդել ոմանք։

Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր օգնությունները, որոնց արդիականությունն ու օգտակարությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է»,-նշել է նա։