կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 09:15
Հասարակություն

Քաղաքացուն տուգանել են Ամանորին սեփական տարածքը չզարդարելու համար. «Հայկական ժամանակ»

Քաղաքացուն տուգանել են Ամանորին սեփական տարածքը չզարդարելու համար. «Հայկական ժամանակ»

«ՀՀ իշխանությունների՝ մարդկանց տուգանելու համար պատճառներ գտնելն արդեն ակնհայտորեն անցել է նույնիսկ անթույլատրելիության սահմանները։ Մեր ձեռքի տակ է Երևանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին։ Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ինչ «օրինախախտում» է թույլ տվել տվյալ քաղաքացին։ Ապօրինի շինարարությո՞ւն է արել։ Ոչ։ Չնախատեսված տեղում առևտո՞՚ւր է իրականացրել։ Ոչ։ Աղբ է թափել փողոցո՞ւմ։ Ոչ..։ Քաղաքացու կատարած «հանցագործությունն» այն է, որ նա Ամանորին չի զարդարել «իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքը»։

Չեք հավատա, բայց այստեղ ոչ մի բացարձակապես ոչ մի չափազանցություն չկա։ Մեջբերում քաղաքապետարանի ուղարկած ծանուցագրից. «Դուք և կամ ձեր լիազորված ներկայացուցիչը հրավիրվում եք «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի ՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու՝ մասնավորապես... հասցեում գտնվող օբյեկտի Ամանորյա և Ծննդյան տոների տոնական զարդարումը 25.12.2015թ.–ից  13.01.2016թ. ընկած ժամանակահատվածում չկատարելու փաստի կապակցությամբ բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար»,– բառացիորեն գրված է ծանուցման մեջ։ Հասկանալի պատճառներով չենք նշում, թե կոնկրետ որ հասցեում գտնվող ինչ օբյեկտի մանին է խոսքը, մանավանդ երբ դա նշանակություն չունի։ Միայն նշենք, որ խոսքը մի շատ փոքր օբյեկտի մասին Է։ Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը, «վիդիտե լի», չզարդարելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։