|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այս տարվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են 72 կիլոգրամ եւ 534 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Նա նշեց, որ Հայաստան ներկրվող թմրանյութերի հիմնական մասը մաքսանենգ ճանապարհով բերվում է Իրանից, ավելի քիչ չափով Ռուսաստանից եւ եվրոպական երկրներից:
Փոխոստիկանապետի խոսքերով` վերջին շրջանում արձանագրված դեպքերի վերլուծությունները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում մեր երկիրը տարանցիկ ուղի է դառնում հանցագործների համար:
Այս դեպքերում ՀՀ ոստիկանությունը համագործակցում է այլ երկրների ոստիկանության աշխատակիցների հետ: Օրինակ, մոտ մեկ ամիս առաջ իրենց իտալացի գործընկերներից տեղեկություն են ստացել, թե Իրանից Հայաստան է ներկրվելու թմրանյութի բավականին մեծ խմբաքանակ, որն այնուհետեւ տեղափոխվելու է Ռուսաստան, այնտեղից էլ Իտալիա:
Հայ ոստիկանները կարողացել են հայտնաբերել եւ առգրավվել այդ խմբաքանակը, որը պահված է եղել ճամպրուկում նախապես պատրաստված գաղտնարանում, եւ հատուկ վարժեցրած շները չէին կարողանում հայտնաբերել այն: