Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կապիտուլյանտ Նիկոլը գրառում է արել և հպարտորեն նշաում է, որ Հայաստանում մինիմալ թոշակը մոտեցել է, այսպես կոչված, նվազագույն զամբյուղին`36 հազար դրամին...
Նախ, հետաքրքիր է, թե ստաժ չունեցող և միայնակ թոշակառուն ինչպե՞ս կարող է 36 հազար դրամով ապրել մեկ ամիս...
Երկրորդը` կապիտուլյանտը հպարտանալով, որ իր իշխանության գալուց հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, բացարձակ չի անդրադառնում այդ ժամանակահատվածի ԳՆԱՃԻՆ`չմատնանշելով, որ շատ անհրաժեշտ պարենային ապրանքներ այդ ժամանակահատվածում ևս կրկնակի գնաճ են արձանագրել...Օրինակ` ձեթը, կարագը, մսամթերքը և այլն...
Ստացվում է, որ Նիկոլի կրկնակի բարձրացրած մինիմալ թոշակն արդեն խժռվել է գնաճի կողմից և հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց գրպանի վրա բացարձակ չեն զգում այդ բարձրացված թոշակի արդյունքը... Ավելին` այս տարիների ընթացքում ավելի վատ են ապրում...
Ստացվում է` Նիկոլ Անհողը հերթական անգամ մանիպուլյատիվ ձևով և միակողմանի մեկնաբանելով իր կառավարության "աննախադեպ ձեռքբերումը" կրկին մոլորեցնում և խաբում է հանրությանը...
Ի դեպ, այս 5 տարում աննախադեպ աճել է "բոմժ" քայլիստների սոցիալական վիճակը, որի մադին Նինոլը լռում է... Թանկարժեք մեքենաներ, տներ և առանձատներ գնելը, բանկերում խոշոր ավանդնր ունենալը և թանկարժեք շրջագայությունները դարձել են նորմալ երևույթ նախկինում "թուրքիաներում" եսիմինչով զբաղվող, մանր կաշառակերությամբ իրենց հացն ապահովող, անտռուսիկ ծառայած, տաքսի վարող, առաքիչ, Մաշտոցի պուրակում միզող, փաբերում պարտքով խմող, 5 հազար դրամով տեսահոլովակներում և ֆիլմերում նկարահանվող, պահակություն անող ,120 հազար դրամը "կակա" համարողների համար...»: