կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-19 14:51
Քաղաքական

Նիկոլ Անհողի ոստիկանապետությունը թվերով. Գ. Համբարյան

Նիկոլ Անհողի ոստիկանապետությունը թվերով. Գ. Համբարյան

Այո՛, թուրքի դեմ ծնկած Նիկոլը Հայաստանը վերածում է ոստիկանապետության... Այս մասին գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Երեկ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հայրենի ոստիկանները կրկին ցույց տվեցին իրենց կոպտությունը Նիկոլ Անհողին քննադատողների և ըննդիմադիրների նկատմամբ,ովքեր այս անգամ հավաքվել էին և պահանջում էին չեղարկել Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին Նիկոլի ծրագրած գունագեղ տոնակատարությունը...
 
Որպեսզի հասկանաք, թե ինչու՛ է ոստիկանությունն այդպես ջանադրաբար պաշտպանում կապիտուլյանտի իշխանությանը և աննախադեպ դաժանությամբ ճնշում նրա ընդդիմախոսներին, բայց ծպտուն չի հանում, երբ մեր երեխաներին իրենց ազերի կոլեգաները նվաաստացնում և սպառնում են՝ մի քանի թիվ բերեմ և ամեն ինչ հասկանալի կլինի...
 
Այսպես, 2021 թ-ի պետբյուջեով 2020 թ-ի համեմատ 17,5 միլիարդ դրամով ավելացվել է ոստիկանությանը հատկացվող գումարները, այն դեպքում, երբ Նիկոլ Անհողի պատճառով ջախջախված մեր բանակին ավելին է հատկացվել ընդամենը 3,5 միլիարդ դրամ...
 
Ի դեպ, հատուկ նշեմ, որ նույն ժամանակահատվածի համար կառավարության աշխատակազմին ավելին է հատկացվել 9,5 միլիարդ դրամ...
 
Երևի հիմա պարզ է բոլորի համար, թե մեր ոստիկանների պահվածքն ինչով է պայմանավորված...Այո՛, թուրքի դեմ ծնկած Նիկոլը Հայաստանը վերածում է ոստիկանապետության...»,- գրել է նա: