Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մենք պետք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք եւ մեր ոգեւորությունը փոխանցենք ժողովրդին, որովհետեւ հիմա շատ կարեւոր է հոգեւոր դաստիարակությունը՝ ոտքի կանգնելու համար. Yerkir.am-ի հաղորդմամբ` ասաց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը՝ խոսելով այս շարքի մեջ տեղ գտած` ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի մասին:
«ՌՈՍՏ»-ը «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմն է: Սամվել Թադեւոսյանը շեշտում է՝ Հակոբ Ռոստոմյանը նվիրյալ մարտիկ է եղել, միայն հինգ տարի Մարտակերտի դիրքերում է ծառայել, իսկ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է ճակատ:
«Երբ ծառայությունն ավարտեց ու վերադարձավ, սկսվեց 2020թ. սեպտեմբերյան պատերազմը, նա թողեց ամեն ինչ եւ կրկին մեկնեց ճակատ ու հերոսաբար նահատակվեց: Ես կարծում եմ, որ Ռոստին նվիրված այս ֆիլմն իր խորհուրդն ունի եւ իր ճանապարհը պիտի անցնի, որովհետեւ մենք այստեղ հանդիպեցինք բացառիկ մի սխրանքի, որն ուղղակի դիմահար գնդացիրով նույնիսկ օդում թռչող «Բայրաքթար»-ին է վայր գցում»,- մեկնաբանեց ռեժիսորը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.
Տե՛ս նաեւ՝