Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․
«35 տարի առաջ այս օրերին հավաքական Ադրբեջանը՝ իշխանությունները և ժողովուրդը, կազմակերպել և իրականացնում էին հայերի կոտորածը Սումգայիթ քաղաքում։
Այն հայերի, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ էին, օրինապաշտ էին ու խաղաղ ապրում էին "եղբայրության" դրոշի ու կարգախոսների ներքո։
Ադրբեջանն այդպես էլ չպատժվեց ու պատասխան չտվեց սումգայիթյան կոտորածների համար։
Ավելին՝ 1991-ին ԽՍՀՄ-ից անկախանալիս ներկայիս Ադրբեջանը հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց և դա արեց այդ թվում 1988-1991 թթ․-ի Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայերի ցեղասպանությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար։ Թե բա՝ ես ուրիշ Ադրբեջան եմ, էն խորհրդային Ադրբեջանի մեղքերն իմը չեն․․․
Բայց արի ու տես, որ Խորհրդային Ադրբեջանի հանցանքներից հրաժարվող այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախից ու Նախիջևանից հրաժարվել չի ցանկանում․ հանցանքներն իմը չեն, բայց տարածքներն իմն են․․․
Եթե մենք այսօր ունենայինք ազգային ու հայկական շահով առաջնորդվող իշխանություններ, նրանք առնվազն Ադրբեջանին կասեին՝ չէ, էդպես չի լինում, թե էն սովետական Ադրբեջանի տարածքներին հավակնություն ունես, ուրեմն սովետական Ադրբեջանի հանցանքներն էլ քոնը պիտի համարես, պիտի ընդունես, պատիժ կրես, պատասխան ու հատուցում տաս։ Իսկ եթե սովետական Ադրբեջանի հանցանքներից հրաժարվում ես, ուրեմն՝ Արցախի ու Նախիջևանի անունն անգամ տալու իրավունք չունես։
Բայց դե փաստն էն է, որ ազգային իշխանություն չունենք․․․
դեռ․․․
Նկարներում՝
․ 27-ամյա Մելքումյան Իրինան է, ում բռնաբարելուց, խոշտանգելուց , գլուխը ջարդելուց հետո ադրբեջանցիք վառել էին,
․ 70-ամյա Մելքումյան Փիրուզան է, ում ադրբեջանցիք ծեծել էին, իսկ հետո կացնով մարմինը կտոր-կտոր արել,
․ 86-ամյա Մովսեսովա Երսիլյան է, ում գլուխն ու կողերը ջարդել էին ադրբեջանցիք ու ամենից զատ 31 դանակի հարված հասցրել։
Ու էս ամենը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրենք թուրքի հե՞տ։
Ես որ հաստատ չեմ կարող․․․»։