Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով. ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝
- հղիներ,
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
- 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
- շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
- մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
- 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,
- տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
- փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
- հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ»:
Հիշեցում
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում՝ պոլիկլինիկաներում գրիպի պատվաստանյութ չկա: «Ժողովուդ» օրաթերթի տեղեկություններով՝
մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով եւ դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի