|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին ակտիվորեն քննարկվեցին տեղեկությունները, թե բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին պարեկները տուգանում են վարորդական իրավունքի վկայական կամ ԱՊՊԱ չունենալու համար:
Ընդհանրապես, այս ընթացքում մենք քանիցս տեղեկություններ ենք ստացել, որ արցախցիները, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, խոչընդոտների են հանդիպում նաև վարորդական իրավունքների հետ կապված: Ոմանք իրենց վկայականները թողել են Արցախում, ոմանք կորցրել են դրանք բռնագաղթի ժամանակ, ոմանց պարագայում լրացել է վկայականի վավերականության ժամկետը:
Ի՞նչ պետք է անեն նման պարագայում արցախցիները, արդյո՞ք համապատասխան բազան առկա է: Այս հարցերի հետ կապված «Փաստը» մեկնաբանություն խնդրեց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Առաջին քայլով վարորդները պետք է դիմեն ճանապարհային ոստիկանություն: Տեղյակ ենք, որ արդեն իսկ դիմում են: Տեղում նրանց արդեն կուղղորդեն, թե ինչ պետք է անել, և կտան մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,-նշեցին վարչությունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում