կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 23:22
Հասարակություն

Հայաստանի Կարմիր գիրքը նոր "բնակիչներ" ունի

Հայաստանի Կարմիր գիրքը նոր "բնակիչներ" ունի

ՀՀ բնապահպանության նախարարությունը հրատարակել է Հայաստանի Կարմիր գրքի երկհատորյակը, որը դրական եզրակացություն է ստացել նախարարությանը կից գործող Կարմիր գրքի վարման հանձնաժողովի կողմից. տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը` հավելելով, որ այսօր տեղի է ունենալու գրքերի շնորհանդեսը:

Երկհատորյակը պատրաստվել է Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված միջազգային չափանիշներին եւ «Բուսական աշխարհի մասին» ու «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:

Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկվել են բարձրակարգ բույսերի 452, սնկերի` 40, կենդանիների 308 տեսակներ (153` ողնաշարավոր եւ 155` անողնաշար): Համեմատության համար նշենք, որ ՀԽՍՀ Կարմիր գրքում գրանցված են եղել 387 տեսակի բարձրակարգ բույսեր ու 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:

Հիշեցնենք, որ նախկին Կարմիր գիրքն իրավական կարգավիճակ չէր ստացել, այն ԳԱԱ բուսաբանության եւ կենդանաբանության ինստիտուտների մի շարք նվիրյալների աշխատանքի արդյունքն էր: