Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախցի Սյամոյի հարցազրույցից հետո հրապարակ է նետվել նաև դրան պաշտպանող մի սորոսական՝ Հայկ անունով, ում ավելի շատ հիշում են որպես հիստերիկ և անմեղսունակ ճղճղանի՝ հայտնի՝ «Թուրքերը գալի՜ս եննն.... Թուրքերը գալի՜ս եննն» հայտնի բեմադրությամբ, որտեղ վերջինս փորձում էր ծաղրել գործող իշխանություններին և որի ժամանակ անկապ շարժումներ էր անում ու ճղճղում, ինչպես նաև, ըստ ԶԼՄ-ների Շուշիից և Հադրութից տեղահանվածների գումարների մախինացիաների պահով նրա դեմ հարուցված քրեական գործով...
Հիմա էլ դա Հ1-ով փորձում է այն թեզն առաջ տանել, թե ԻԲՐ եթե Սյամոյին վստահեին իշխանությունն Արցախում, ապա ոչինչ չէր լինի, ինչպես նաև Արցախի հանձնման ողջ մեղավորությունը բարդում է Ռուսաստանի վրա, այդ պետությանը ներկայացնելով ոչնչություն...
Ռուսների մեղավորության մասին բազմիցս եմ ասել և շարունակում եմ պնդել՝ ՌԴ-ն այնքանով է մեղավոր այս ամենում, որ 2020թ-ի նոյեմբերին ՀԵՆՑ Պուտինն է փրկել Նիկոլ Անհողի իշխանությունը և մեզ համար ստեղծել աղետալի վիճակ...
Ինչ վերաբերվում է սույն սորոսականին, ապա զարմանալի չէ, որ սա ու իր կուռք Սյամոն շարունակում են վատաբանել Ռուսաստանին՝ ծառայություններ մատուցելով և՛ Նիկոլին, և՛ Նիկոլին 2018 թ-ի Հայաստանում իշխանության բերած ուժերին՝ շարունակելով առաջ տանել «Սյամոն փրկի էր» տրագիկոմեդիան և, որքան հասկանում եմ, պաշտոններ են ցանկանում ստանալ Նիկոլից...»։