Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի թավշյա «թալանը» շարունակվում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են… Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստխաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների գյորմամիշության և չտեսության բացահայտման ժամանակը…
Պարզվում է, այս տարվա 10 ամսվա մեջ մեր հայրենի երեսփոխանները պարգևատվել են 14 անգամ և այդ պարգևատրումները վճարելու համար բյուջեից ծախսվել է 1,9 միլիոն դոլար՝ 909 միլիոն դրամ… Սա, մեղմ ասած, խայտառակություն է… Սա Հայաստանի թավշյա «թալանի» շարունակությունն է…
Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն` այդ ամենն իրականացնելով տարաբնույթ սխեմաներով՝ պարգևավճարներից մինչև անարդյունավետ արտասահմանյան ուղևորություններ կազմակերպելով… Էլ չեմ ասում կոռուպցիոն սխեմաների մասին, որոնցից վերջին օրինակը՝ Երևանի քաղաքապետարանին մի քանի կազմակերպությունների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության պատմությունն է… Խնդիրն այն է, որ նվիրատվություն արած երկու կազմակերպությունների պահով պարզ երևում են կոռուպցիոն վտանգները…
Ի դեպ, համաձայն օդում կախված լուրերի` ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը չի ցանկանում ՇՊՀ-ի աշխատակիցներին տրամադրել տարեվերջյան պարգևավճարները…»։