կարևոր
2521 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 12:00
Քաղաքական

Պլանը կատարված է, գործարքը մինչև վերջ իրագործված. Նաիրի Հոխիկյան

Պլանը կատարված է, գործարքը մինչև վերջ իրագործված. Նաիրի Հոխիկյան

Զգում եք, չէ՞, ինչքան հեշտ է հանրությունը հարմարվում Արցախի ամբողջական հանձնմանը և վերադառնում առօրյա կյանքի։ Կարծես ոչ մի ողբերգություն չի եղել, ուղղակի փոքրիկ միջադեպ է, որի հետևանքով մարդիկ են զրկվել իրենց տներից։ Ճիշտ նույնկերպ, ինչպես կարող էր լինել, ասենք, Երևանի Ֆիրդուսի փողոցի բնակիչների հետ։

Պլանը կատարված է, գործարքը մինչև վերջ իրագործված, վաճառքի խոստացված փողն էլ փոխանցվում է փուլ առ փուլ։

Մարդիկ մի քանի շաբաթ կխոսեն, կբողոքեն, հետո ամեն մեկը կվերադառնա իր առօրյա հոգսերին' մոռանալով, որ ունեինք դրախտավայր Արցախ, ունեինք հայկական երկրորդ հանրապետություն, ունեինք պատիվ ու արժանապատվություն... հիմա ոչինչ չունենք, պատիվ էլ չունենք։

Հրանտ Մաթևոսյանն իր «Ծառերը» պատմվածքում ասում էր. Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...

 

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ