Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։
Ինչպես Armenia.Az-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Կողմերը քննարկել են «Ադրբեջանի ձեռնարկած քայլերը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»։ Հիշեցնենք, որ ավելի քան 100 հազար հայեր մի քանի օրվա ընթացքում լքել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով։ Լեռնային Ղարաբաղում մնացել են բառացիորեն մի քանի հայեր՝ կա՛մ հաշմանդամներ ու տարեցներ, կա՛մ մարդիկ, ում հարազատներն անհայտ կորել են, և նրանք դեռ շարունակում են որոնումները։
Բայրամովը հյուրին նույնիսկ տեղեկացրել է «հակաահաբեկչական միջոցառումների մասին», որոնց արդյունքում բնակչությունը լքել է Լեռնային Ղարաբաղը։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, շարունակում են լուրջ վտանգ ստեղծել խաղաղ գործընթացի համար և ընդգծել, որ նման գործողությունները վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և նախաձեռնություններին։
Նշվել է, որ Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալը կամավոր է և հիմնված է իրենց որոշման վրա, և որ այդ քայլը կապ չունի որևէ բռնի տեղահանման հետ, ինչը հաստատել են և՛ Հայաստանի վարչապետը, և՛ միջազգային կազմակերպությունները։ Այս համատեքստում նշվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերը տարածաշրջան և վերջին 30 տարվա ընթացքում առաջին այցի արդյունքներին հաջորդած առաքելության հայտարարությունները», - մեջբերում է լրատվամիջոցը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը փաստացի հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վտանգ չի սպառնում, և այդ հայտարարությունն օգտագործել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում իր ելույթում։