ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facebook-ում գրում է.
«Հայրենիքը ծաղկամանի հող չէ, որ նվիրես ցանկացողին կամ շպրտես քեզ վրա հաչացողի երեսին: Բոլորն էլ հասկանում են, որ առանց Արցախի բնակչության կարծիքի հետ հաշվի նստելու՝ անհնար է որևէ լուրջ փոփոխություն մտցնել հակամարտության կարգավորման գործընթացում: Իսկ ո՞վ չգիտի, որ Արցախի բնակչությունը խիստ բացասական է տրամադրված իր հայրենիքի տարածքը հաչացողի երեսին շպրտելու առաջարկների հանդեպ: Այնպես որ չարժե ժամանակ ու նյարդեր ծախսել սին զրույցների վրա, ավելի լավ է ազգովի ամրացնենք սահմանները և #ԵկԱրցախ անենք»: