Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Հասարակաց, ներեցեք՝ հանրային հեռուստաընկերությամբ գովազդում են մուղամը, որպես հայկական մշակույթ, որն աղավաղել է Կոմիտասը։ Ուր հասանք։ Պատահակա՞ն է, արդյոք այս հաղորդումն ու հաղորդման հյուրը։ Ո՛չ, ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության հերթական գովազդ-հաղորդումն է։ Հ1-ի ցանկալի հյուրերն են Արցախ ուրացողներ ժիրայրլիպարիտյաններ ու թաթուլհակոբյանները, Արարատ լեռն ուրացողներ տարբեր մաստի քպ-ականները և զարմանալի չէ, որ հերթը հասավ Կոմիտասին ուրացող զանազան ռաբիսականներին։ Այս ամենը՝ ուրանալ հայոց պատմություն, մշակույթ, խորհրդանիշ, վերջապես՝ հայրենիք, ըստ դավաճան-վարչապետի բացում է «խաղաղության» դարաշրջան։
Իսկ գուցե ես սխալվու՞մ եմ,գուցե մուղամը նույն ժողովրդավարական, արևմտյան արժե՞ք է։
Ի՞նչ կասեք, առաջադեմ արևմտամետներ»։