Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը «Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև սփյուռքահայության ուժերով մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող քրտնաջան աշխատանքներին` այդ թվում Հայ Դատի համասփյուռ ցանցի ներկայիս գործունեության արդյունքներին:
Խոսելով օրվա խորհրդի` 1988 թվականի երկրաշարժի և նրա պատճառած զոհերի ու ավերածությունների մասին` Հակոբ Տեր-Խաչատուրյանը մասնավորապես նշել է.
«Ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի առիթով մենք խոնարհվում ենք այն անմեղ զոհերի հիշատակին, որ պատճառեց աղետը, և կուզենայի ևս մեկ անգամ շեշտել, որ մենք վճռական ենք աշխատել, որ նրա վերջին հետքերն անգամ անհետանան: Այո, ճիշտ է, ավելի քան 30 տարի է անցել այդ աղետից, բայց տակավին ի հայտ են գալիս խնդիրներ, որոնց մենք` որպես ազգ, համազգային ճիգերով, և Հայաստանը` որպես պետություն կարողանանք մեկ անգամ և ընդմիշտ այդ էջը փակել»:
Մանրամասները` տեսանյությում: