կարևոր
3802 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-26 21:33
Հասարակություն

«Հայարտուն» կենտրոնում գործում է արցախահայությանը օգնության կենտրոն. Վրաստանի հայ համայնք

«Հայարտուն» կենտրոնում  գործում է արցախահայությանը օգնության կենտրոն. Վրաստանի հայ համայնք

Սիրելի հայրենակիցներ,

թբիլիսահայությունը սրտի ցավով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, և իր օգնության ձեռքն է ուղղում բռնի տեղահանված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությումբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է արցախահայությանը օգնության կենտրոն:

Կոչ ենք անում բոլորին՝ օգնությանը իրենց մասնակցությունը կատարել դրամական ձևով, ինչպես նաև նոր, չօգտագործված մանկական ձմեռային հագուստ նվիրաբերելով նորածիններից մինչև 14 տարեկան երեխաների համար:

Օգնության կենտրոնը կգործի «Հայարտուն» կենտրոնում՝ ամեն օր՝ 10:00 - 18:00 ժամերին: Միջոցառումը լինելու է շարունակական:

Հարցերի դեպքում զանգահարել Եվգենյա Մարկոսյանին՝ հեռ. 593 13 43 09,

Լևոն Չիդիլյանին՝ հեռ. 599 19 78 25

Կամ Արթուր Միրզոյանին՝ հեռ. 558 18 58 02

Հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11

Վրաստանի հայ համայնք