|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է.
«Երկու օր առաջ քննչական կոմիտեի շենքի դիմաց կանգնած էի ընդիմադիր պատգամավորների հետ, այդ պահին շենք էր մտնում իմ վաղեմի ընկերը (1997 թվականից):
Ինձ տեսնելով՝ շատ սառը բարև տվեց:
Մի երկու րոպե անց նրանից փակ կապով նամակ ստացա, գրել էր՝ հուսով եմ ինձ հասկացար: Չէ, չհասկացա, ու չեմ կարող հասկանալ, ինչ, գործից հանելու՞ էին, որ ընդիմադիր հայացքներով փաստաբան ընկերոջդ ջերմ բարևեիր, չեմ կարծում, իսկ եթե նույնիսկ հանելու էին, թքել եմ այդպիսի գործի վրա:
Տղե՛րք սթափվե՛ք, հայրենիք ենք կորցնում…
Ժամը 18:00-ին սպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում»: