Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Բացի զուտ ռազմական ինքնաթիռի խոցման փաստից, Ռուսաստանին հուզեց այն, որ Թուրքիան գնաց այդ քայլին այն բանից հետո, երբ ՌԴ-ն պատրաստ էր համագործակցել Անկարայի համար ամենազգացմունքային հարցերում, որոնք միջազգային իրավունքի համատեքստից դուրս են: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդական ասուլիսի ժամանակ:
Նա մանրամասնել է, որ վերոհիշյալ համագործակությունը վերջին անգամ քննարկվել է Անթալիայում, և այդ ամենից հետո անհասկանալի պատճառներով Թուրքիան գնում է այդ քայլին:
«Թուրքական իշխանությունների քայլը թշնամական ակտ է: Կարող էին վերցնել հեռախոսը, զանգել, բացատրել, եթե դժբախտ պատահար լիներ: Բայց նրանք վազեցին Բրյուսել` հասեք, մեզ նեղացնում են: Սկսել են պաշտպանվել ՆԱՏՕ-ի միջոցով, իսկ նրանց դա նույնպես պետք չէ»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ, Սու-24-ը խոցելով, հնարավոր է՝ թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը: