Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում նախագահի նոր թեկնածուի մասով ակտիվ քննարկումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանական խմբակցությունները այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում, փորձում են կոնսենսուսային թեկնածու գտնել, բայց դեռ չի հաջողվում այս հարցում համաձայնության գալ. տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նորանշանակ խոսնակ Դավիթ Իշխանյանինը եւ պետնախարար Սամվել Շահրամանյանինը, բայց դեռ վերջնական թեկնածու չունեն:
Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում, խորհրդարանական խմբակցությունները հակված են մեկ միասնական թեկնածու գտնել, որպեսզի նոր նախագահի ընտրության հարցն արագ լուծվի, բայց եթե համաձայնության չգան, չի բացառվում, որ խմբակցություններից յուրաքանչյուրն իր թեկնածուին առաջադրի:
Նոր նախագահի ընտրության հարցով ԱԺ նիստը պետք է տեղի ունենա այս ուրբաթ՝ սեպտեմբերի 8-ին. սա նշանակում է, որ պատգամավորները քիչ ժամանակ ունեն որոշում կայացնելու համար։
Հավելենք, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը երկար ժամանակ պաշտոններ է զբաղեցրել Արցախում, համարվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հավատարիմ կադրերից մեկը: Բակո Սահակյանը կարողացավ իր հեղինակության շնորհիվ իրավիճակը վերցնել իր ձեռքը ու այնպես անել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում