կարևոր
9955 դիտում, 3 տարի առաջ - 2023-09-02 16:03
Հասարակություն

Հարգելի ժողովուրդ, նորից քեզ մեղավոր դարձրին․ Անուշ Պողոսյան

Հարգելի ժողովուրդ, նորից քեզ մեղավոր դարձրին․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«ՀՀ առողջապահության նախարարության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հրապարակել է, որ 28.08.2023 թվականի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 408-ի:

Դեռ 11.03.2023 -ին դիմել էի ՀՀ Կառավարություն ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող <<Կարմրուկ>> հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների պարզաբանման նպատակով(այդ ժամանակ դեպքերի թիվը մոտ 50 էր): Հարցման պատասխանից ակնհայտ էր (անդրադարձել եմ նախորդ գրառումներում), որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացումը մեղմ ասած անհուսալի է, որի արդյունքում ունենք դեպքերի բավականին աճ: Զավեշտալին այն է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը չպարզաբանեց, թէ ինչու կարմրուկի վարակի օջախներում չի իրականացրել օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործառույթները.....

Հասկանալի էր ,որ տեսչական մարմինը անգամ չի անհանգստացրել առողջապահության նախարարի << սրտի>> մանկական հիվանդանոցին, որից սկսվել էր վարակի տարածումը ( բոլոր պաշտոնական գրառումները հրապարակվել են):

Իսկ հիմա ամենակարևորը․

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական ռեգիոնի 50—ից ավելի երկրների մեջ Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կարմրուկի հաստատված դեպքերի քանակով /102,59/ հունիս ամսին գրավել է երկրորդ տեղը:

Վարակի տարածման հետ կապված ծիծաղելի է առողջապահության նախարարության պաշտոնյաների պարզաբանումները: Օրինակ ասում են ,որ պատճառը 10 և ավել տարի առաջ գյուղերում սխալ կամ կեղծ պատվաստումներն են,մարդիկ չեն պատվաստվում և այլն, սակայն մոռանում են ,որ այդ պատվաստումների վերահսկողությունը բացառապես պետք է իրականացներ ՀՀ առողջապահության նախարարությունը և վարպետորեն թաքցնում և չեն խոսում վարակի օջախի մասին......

Հ.Գ Հարգելի ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ << մեղավորը>> ԴՈՒ ես, ուրեմն կհիվանդանաս ԴՈՒ և կանխարգելման մասին կմտածես ԴՈՒ....

ՀՀ առողջապահության նախարարությունը հո պարապ ՞ չի........»։