|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջեւ, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։
Ադյանն առերեսման ժամանակ ասել է, թե «Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» մենք գործ ենք անում»։ Փաստորեն, ուղիղ չի ասել, որ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մասնակից է, բայց շեշտել է, որ տեղեկացված է եղել, ու զարմանք է հայտնել, թե ինչու են միայն իրեն «բռնել»։
Թերեւս այս առերեսումն է պատճառը, որ կրկին լուրեր են շրջանառվում, որ Սանասարյանին ազատելու են աշխատանքից եւ անգամ կալանավորելու են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: