կարևոր
2704 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-09 12:47
Քաղաքական

«Խաչակիրներ» ջոկատը Կոռնիձորում է

«Խաչակիրներ»-ի ջոկատը հասել է Կոռնիձորի այն հատվածը, որտեղ հուլիսի 26-ից կանգնած են Հայաստանից Արցախ ուղարկվելիք հումանիտար օգնության բեռնատարերը։ Ջոկատի անդամների խոսքով ոստիկանները փակել են իրենց ճանապարհը ու թույլ չեն տալիս առաջ շարժվել։ Նրանք Սյունիքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ են անում միանալ իրենց։

Հիշեցնենք, որ ջոկատը երեկ՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում իրենք ուժով կբացեն այդ ճանապարհը։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։