Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-29-ը սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է Հայաստանում անցկացնել «Հայր իրավաբանների համազգային համաժողով» խորագրով միջոցառում, որին պետք է մասնակցի 200 սփյուռքահայ իրավաբան՝ շուրջ 50 երկրից է եւ առավելագույնը 50 իրավաբան եւ հյուրեր` Հայաստանից։
Վարչապետի աշխատակազմն արդեն իսկ 53 մլն 247 հազար դրամով «Աութսորս» ՍՊԸ-ից ձեռք է բերել միջոցառման կազմակերպման ծառայություններ։ Իսկ երեկ բացվեց Հայրենադարձության եւ ինտեգրման կոնտրոն, որի նպատակը սփյուռքահայերի գործը հեշտացնելն է, քանի որ, ինչպես Փաշինյանն ասաց, «կառավարությունն ուզում է ՀՀ վերադարձած ավելի շատ մարդկանց տեսնել»։
Սակայն հարց է ծագում, թե այդ դեպքում ինչու են առանց պատճառի որոշ սփյուռքահայերի արգելում Հայաստան գալ։
Գուցե Հայաստանը միայն Փաշինյանին սիրողների առաջ է բաց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում