կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 16:24
Քաղաքական

Արարատ Միրզոյանը թեև մեծ համակրանք ունի Վիտալի Բալասանյանի նկատմամբ, բայց…

Արարատ Միրզոյանը թեև մեծ համակրանք ունի Վիտալի Բալասանյանի նկատմամբ, բայց…

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Արցախի ներկայիս ու նախկին նախագահների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ դիմում-խնդրագրին պետք է ընթացք տրվեր:

Միրզոյանը նախաբանով սկսեց, ասաց, թե հասկանում է լրագրողների մասնագիտական հատքրքրությունը գրավիչ վերնագրեր հայթայթելու ուղղությամբ, բայց գործընկերական կոչ է անում «առանձին դրվագներով չփչացնել ընթացող հիմնական դրական գործընթացների տպավորություններ»:

Միրզոյանն ընդգծեց, որ անձնապես մեծ համակրանք ունի Վիտալի Բալասանյանի նկատմամբ, բայցև հասկանում է` Արցախում մեկնարկել է նախընտրական շրջանը, ու ինքն առաջարկում է, որ գործընկերներն իրադարձություններից շատ առաջ չընկնեն: «Եվ, ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ կամեռաների առաջ հնչեցված հայտարարությունները, այնուամենայնիվ, համապատասխան լինեին առանց կամեռաների արվող հավաստիացումներին: Այսքանը, թերևս: Թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել»,- մեկնաբանեց ՀՀ ԱԺ նախագահը:

Հայաստանի գործընկերոջը լրացրեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` ընդգծելով, որ որևէ հակասություն կողմերի միջև չկա:  «Մենք այսօր դրա համար ենք ասյտեղ, որ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետություների միջև հարաբերություները եղել են բարեկամական, եղբայրական: Բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել մեր հարաբերություններ մակարդակը: Չեմ ուզում, որ այս հարցում, որևէ թյուրըմբռնում լինի, կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան»,- ասաց նա: