կարևոր
4840 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-01 11:23
Քաղաքական

«Պոլի փետը» չարդարացրեց իրեն․ «Հրապարակ»

«Պոլի փետը» չարդարացրեց իրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ ակտիվը հերթական՝ ամենշաբաթյա հավաքն է անցկացրել։ Փակ քննարկումից հասած տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանը գրեթե խոստովանել է, որ կա կառավարման ճգնաժամ՝ կադրերն իրենց չեն արդարացնում։ Նա հեղափոխությունից հետո առաջնորդվել է «պոլի պետ լինի, մերոնքական լինի» հայտնի ՀՀՇ-ական սկզբունքով ու պետական ապարատը լցրել ՔՊ անդամներով, եւ տարբեր օղակներում հայտնվել են անփորձ ու տգետ պատեհապաշտներ։

Նախօրեի հավաքին Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին ասել է, որ պետք է առաջնորդվել ոչ թե կուսակցականությամբ, այլ՝ պրոֆեսիոնալիզմով, որ բոլոր ոլորտներում վերանայումների կարիք կա։ Անգամ կանանց հարցում ոչ թե պետք է գենդերային հավասարության ստանդարտներին տուրք տան, այլ հնարավորինս մեծ թվով խելացի կանանց ներգրավեն։ Հավանաբար, հետեւությունը բխում է առավելապես ՔՊ ֆրակցիայի կանանց բլոկի որակից, որտեղ նախկին պատգամավորների օգնականներն են, բարձրագույն կրթություն չունեցող անձինք։ Մարդիկ, որոնք մինչ հեղափոխությունը գործազուրկ էին կամ ցածրորակ աշխատանք էին կատարում։ Մասնակիցներից ոմանք փորձել են հերքել ու ընդվզել։ Օրինակ, ներկաներից մեկն ասել է, որ ԿԳՄՍ նախարարությունում ներկայում մեծ թիվ են կազմում դաշնակցականները, իսկ դա ռիսկեր է պարունակում, սակայն Փաշինյանը չի համաձայնել։ Պատասխանել է՝ եթե նորմալ մասնագետներ են, որեւէ խնդիր չի տեսնում։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։