|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Խուզարկություն էր կատարվում, կար դատարանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ՝ հերթական շոուն էր՝ մասկի շոուն: Այս մասին Բագրատ Սրբազանին բերման ենթարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Նա նշեց, որ երեկվա՝ իշխանության շրջանառած «հեղաշրջման պլանից» հետո, պարզ էր, որ այսօր նմանատիպ գործողություններ էին կատարվելու:
Իսկ թե ինչ են առգրավել Սրբազանի տնից, փաստաբանը հեգնեց՝ «մի բուռ մեխ կոշիկի համար նախատեսված»:
«Միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանից հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապակալիպսիսի նկարագրությունն է, արկղերով նաև տարան այն մանուշակագույն ծխերը, որոնք յուրաքանչոյւր ակցիայի ժամանակ լինում են: Եթե հիշում եք, ներկայիս վարչախումբն Ազգային ժողովում 2018 թվականին այդ ծխերից արձակեց»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյոթում։