Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Պետությունը հասարակության հրապարակային ու լեգիտիմ ուժն է, քաղաքական համակարգի հիմնական ինստիտուտը, հրապարակային քաղաքական իշխանության կազմակերպման ձև, որն իրենից քաղաքական ամբողջականություն է ներկայացնում, և ստեղծված է ազգային կամ բազմազգային հանրույթի կողմից որոշակի տարածքի վրա՝ ունենալով լեգիտիմ իրավունք բռնություն գործադրելու:
Կառավարումն իր հերթին տարաբնույթ կազմակերպչական համակարգի գործառույթ է: Կառավարման առավել ընդհանուր գործառույթներն են համակարգային բնութագրիչների աջակցությունն ու օպտիմիզացիան, համակարգի նկատմամբ ներքին ու արտաքին գործընթացների վրա սոցիալական ազդեցությունը, բազմազանության ստեղծումը, նպատակադրություն ձևավորումը, կարգավորումը և վերահսկումը:
Բոլոր ժամանակներում քաղաքական ակտիվ մասնակցություն ունեցող անձինք փորձել են հնարավոր և անհնար տարբերակներով կայանալ դաշտում և հասնել իշխանության։
Մարդկանց մանիպուլացնելու և իրենց քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու համար քաղաքական գործիչները կանգ չեն առնում ոչ մի բանի առաջ, ավելին՝ դա եղել է նաև անտիկ ժամանակներում, երբ ագռավներում և քաղաքային այլ հայտնի հրապարակներում սոփեստներն ու տարբեր «տրամաչափի» այլ «քաղակտիվիստներ» ժողովրդի ուղեղը «լվանում էին» տարբեր դատարկաբանություններով։ Ժամանակի ընթացքում՝ գիտության զարգացմանը զուգահեռ, այդ հարցերով սկսեցին զբաղվել առանձին մասնագետներ ու լուրջ խմբեր։
Հասարակության որոշ անդամներ սիրում են օգտագործել քաղաքագիտական տերմիններ՝ երբեմն անգամ դրանց իմաստը չհասկանալով: Մի փոքր խոսենք քաղաքական ամենահայտնի «իզմերից» մեկի՝ պոպուլիզմի մասին։
Պոպուլիզմը, եթե խոսենք բուն քաղաքագիտության տեսանկյունից, գաղափարախոսություն կամ քաղաքական շարժում է, որը բնակչությանը (կամ դրա մի մասին) մոբիլիզացնում է կառավարության կամ որևէ ինստիտուտի դեմ` ի պաշտպանություն խոցելիների:
Անկախ այն հանգամանքից՝ այդ կառավարությունը ձախ է, աջ, թե կենտրոնամետ, պոպուլիստները ձգտում են համախմբել «ազնիվ, պարզ» մարդկանց՝ ընդդեմ իշխող «կոռումպացված» խավերի (սովորաբար դասական քաղաքական գործիչներ) և նրանց համախոհների (սովորաբար հարուստներ և մտավորականություն):
Պոպուլիզմն ուղղորդվում է այն հավատալիքով, որ քաղաքականությունը և սոցիալական նպատակները լավագույնս իրագործվում են զանգվածների անմիջական գործողություններով։
Դասական պոպուլիստները, որոնց այժմյան Հայաստանում հանդիպում ենք ամեն քայլի, իսկ ոմանք հենց իրենց պոպուլիզմի շնորհիվ եկան իշխանության, մարդկանց ուղեղների մեջ մանիպուլյատիվ հնարքներով գեներացնում են մի շարք պոպուլիստական պնդումներ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։