Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանը, ստորագրելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելության տեղակայման փաստաթուղթը, կհաղթեր և կստանար ավելի կայուն իրավիճակ։ Այս մասին «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը, երբ Ղազախստանը օգնություն խնդրեց 2022 թվականի հունվարին»։
«Մենք արդյունավետ աշխատել ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը. «Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել, կազմակերպությունն օպերատիվ կերպով կատարեց իր գործունեությունը»։
«Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։ Այնուհետև վերջին պահին այդ գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային ձևով և չի կարող իրականացվել, բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցված էր և ուժի մեջ մտներ, ես համոզված եմ, որ Հայաստանը կհաղթեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - ասել է Լավրովը։