Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի կողմ թողնենք, որ այսպիսի գումարներ տնօրինում են եզակի սուբյեկտներ, որ այսպիսի մեծ շրջանառությունը ենթադրում է խիստ կազմակերպված և կայուն գործող մեծաքանակ հանցավոր խմբավորման գոյության մասին և այլն։ Մեղմ ասած՝ մտահոգողը այս ամենի անխուսափելի, անդառնալի հետևանքն է, թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները։ Դուք կարող եք մոլորված, մակերեսային մտածող, ազգային արժեհամակարգ չունեցող, Մեծն Կոմիտասի մասին «խորիմաստ» մտքեր արտաբերած ցանկացածին դարձի բերել, բայց թմրամոլության զոհերի ահռելի բանակին՝ դժվար թե։
Գուցե դեռ ո՞ւշ չէ կանխել այս չարիքը, բոլոր դեպքերում չափազանց զգույշ եղեք, այս աղետը մտել է անգամ բազմիցս թմրամոլներ հայտնաբերած, իրենց անխոցելի պատկերացնող իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին»։