|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքի առաջարկ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախկին նախարար Հայկ Խանումյանին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայկ Խանումյանի հետ, հասկանալու համար, թե խոսքը ինչ աշխատանքի մասին է, կամ առհասարակ աշխատանքի առաջարկ այս կառույցից ստացել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Խանումյանը նշեց. «Նման նախաձեռնություն, առավել եւս՝ առաջարկ, չի եղել»:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ, հասկանալու համար՝ կա արդյոք նման նախաձեռնություն: «Տվյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,-պատասխանեց Հայաստանի Հանրապետության ՏԿԵՆ-ն մամուլի խոսնակը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում