|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժամանակի» տեղեկություններով` Լոռու մարզի դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել անցյալ տարի «Մուշ» ռեստորանում ծեծելով սպանված երևանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի դեմ քրեական հետապնդումը:
Ավելին՝ թերթին հասած տեղեկություններով` Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ` անձամբ տեսակցելու ՍամվելԴիլոյանի հետ:
Սամվել Դիլոյանը, ով ամիսներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանի է եւ բիզնեսմեն. Տեղեկացնում է թերթը եւ հիշեցնում, որ նա նոյեմբերի 18-ին եղբայրներ Արտակ եւ Արեն Վերանյանների հետ «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել է փաստաբանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու։ Ծագած վիճաբանության արդյունքում փաստաբանը մահացել է՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից: