Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին ուղղված ողջույնի խոսքում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հրաչ Վարժապետյանը խոստացել է տրամադրել հնարավոր բոլոր կարելիությունները՝ թե մարդուժի, թե ֆինանսական՝ հաջողեցնելու հեղափոխության նպատակը, որի վրա ժողովուրդը հույս է դրել։
«Դաշնակցության համար Հայաստանն ու Հայաստանի պետականությունը վեր է ամեն ինչից։ Այդպես է եղել անգամ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ...»,-իր խոսքում նշել է Վարժապետյանը՝ չցանկանալով հիշեցնել «այդ էջերն ու դրա հետևանքները»։