|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես հայտնում է Yerkirmedia.am-ը, ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԱԽ քարտուղարների այսօրվա նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին եւ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման առումով Հայաստանում առկա մտահոգության առումով նշել.
«Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգը մեծ միջոց է՝ մեր պետությունների անվտանգությունն ապահովելու համար։ Հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի (ՀՕՊ) ստեղծման շուրջ աշխատանքները տարիներ են տեւել, տեղի է ունեցել համաձայնեցման մի քանի փուլ, հիմա քննարկվում է երկու պետությունների օրենսդիր մարմիններում, որը ուժի մեջ կմտնի ՌԴ Պետդումայի ու Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացումից հետո»:
Բորդյուժան տեղեկացրել է, որ ՀԱՊԿ շրջանակներում կան նմանատիպ համագործակցության այլ համակարգեր եւս նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ:
«Սա տարածաշրջանի կառուցման առաջին փուլն է: Երկրորդն՝ այդ համակարգերը միասնական կանոնների տակ վերցնելն ու միասնական վերահսկողություն սահմանելն է...
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում