|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտութան գոտում բռնության վերջին սրման կապակցությամբ:
Մեծ Բրիտանիան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել լարվածության թուլացման եւ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի մամուլի քարտուղարը հիշեցրել է հրադադարի մասին համաձայնության 20-ամյակի կապակցությամբ Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգսթոնի հայտարարության մասին. «Խաղաղ պայմանավորվածության հասնելու համար մենք կոչ ենք անում կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ», - ասվում է հայտարարության մեջ: