Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան-Ադրբեջան խոսակցությունում Ձեզ համար «կարմիր գծեր» կա՞ն։ Ի տարբերություն մեզ, թշնամական կողմը իր կարմիր գծերի մասին վաղուց հայտարարել է․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Պարզ է՝ Դուք խորհրդարանում ունեք մեծամասնություն, բայց մեր կյանքը պայմանավորելու է այն գործընթացը, որի մեջ եք Դուք, որի կենտրոնական դիրքերում եք Դուք։ Էրդողանն ու Չավուշօղլուն պարբերաբար հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերություններում իրենց դիրքորոշումները և տեսակետները համադրում են Ադրբեջանի հետ և Ադրբեջանի, այսպես ասած, դաբրոյով են գործում։ Երբ մտնում եք բանակցելու Թուրքիայի հետ, կա՞ արդյոք այս գիտակցումը, թե՞ ձեզ համար սրանք ինչ-որ հայտարարություններ են, կարևորություն չեն ներկայացնում»,- հարցրեց պատգամավորը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Արցախի անվտանգությունը մեծապես կախված է այն բառերից, որ ԱԺ-ում կարող են թույլ տալ բարձրաձայն ասել։
«Կարմիր գծեր, անշուշտ կան, ես չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարող է նման հարց ծագել»,- հավելեց նա։