կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-15 12:18
Քաղաքական

ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովը երկու նոր իրավասություն կստանա

ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովը երկու նոր իրավասություն կստանա

Կառավորությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով արված օրեքի փոփոխության նախագծին, որը վերաբերում էր Աժ կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելուն, համաձայն որոնց` ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովը ստանում է երկու նոր իրավասություն:

 

Առաջին իրավասությունն այն է, որ նորանշանակ դեսպանը, կամ օտար երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մինչեւ իր նստավայր երկիր մեկնելը հանդիպում ունենա համապատասխան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, եւ այդ հանդիպումը կազմակերպի հենց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

 

Երկրորդ փոփոխությամբ պատգամավորն առաջարկում է, որ նույն`ԱԺ արտաքին հարաբերություների հանձնաժողովը իրավասություն է ստանում կազմակերպել այլ երկրներում մեր դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումները թե’ հանձնաժողովի անդամների հետ, թե’ համապատասխան երկրի բարեկամական խմբերի անդամներ հետ:

 

«Ընդհանուր առմամբ` գաղափարն ընդունելի է, սակայն մենք առաջարկում ենք փոփոխությունն անել այլ խմբագրությամբ. Որ նաեւ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր հանդիպումները կազմակերպի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Որովհետեւ հակառակ դեպքում, եթե օրենսդրորեն ամրագրում ենք, կստացվի, որ նախագահի կողմից նշանակված դեսպանը, օրինակի համար հիմա, քանի որ արձակուրդներ են, չի կարող մեկնել նստավայր երկիր այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն չանցնի աշխատանքի եւ կազմակերպի հանդիպումը: Երկրորդ` դա իր էֆեկտով կնշանակի, որ հենց արտաքին հարաբերությունների հանձնաժողովն, իր որոշումներով, ըստ էության, որոշում է, որ դեսպանը իր կողմից սահմանված ժամկետում պետք է գործուղվի ՀՀ, որպեսզի հանդիպում ունենա բարեկամական խմբի հետ»,- նշեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Նա ասաց, որ լիովին ընդունելով գաղափարը, կառավարությունը պատգամավորի նախաձեռնությունը ընդունելի է համարում այդ խմբագրմամբ, եւ եթե այդ տեսքով համաձայնվի նախագիծը շարադրել նախաձեռնող պատգամավորը, ապա կառավարության եզրակացությունը դրական է: