կարևոր
3973 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 23:34
Հասարակություն

Դադարեցրեք ձեր կանխատեսումներում Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել

Դադարեցրեք ձեր կանխատեսումներում Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել

Ցավով այսօր լսեցինք Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը, որտեղ այն հարցին, թե կան «կրիստալ» տեսակի թմրանյութ օգտագործող պարեկներ, վերջինս ի շարս այլ կանխատեսումների նշում է, թե կրիստալ օգտագործող «հոգևորական էլ են լինելու»։ Այսինքն ներկա իրողությունը թողել ապագայի հանդեպ կանխատեսում է անում:

Պարո'ն, Ձեզ հարց են տվել, այդ հարցին պատասխանեք, թե՞ սա էլ տրամաբանական շարունակությունն է ձեր ղեկավարի խոսքի։ Չէ՞ որ ինքն էլ պնդում է, որ կան Աստծուն չհավատացող հոգևորականներ։

Դադարեցրեք ձեր կանխատեսումներում Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել: Խորհուրդ Ձեզ, դուք ձե'ր պատասխանատվության ոլորտում պատասխաններ տվեք, գործ արեք և հերթական անգամ սլաքները եկեղեցուն մի ուղղեք։

Տեր Փառեն Առաքելյան

Հոգևորական