կարևոր
5749 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-14 12:09
Աշխարհ

Պետդեպն անդրադարձել է ՀՀ-ին, Իրանին և Ադրբեջանին

Պետդեպն անդրադարձել է ՀՀ-ին, Իրանին և Ադրբեջանին

ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը։

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ իրանական ռազմական ինքնաթիռը շարունակական թռիչքներ է կատարել երկու երկրների պետական սահմանի հատվածում։ Բաքվում դա սադրանք էին որակել ու բողոքի նոտա հղել Թեհրանին։

Ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ արտաքին գործերի նախարարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Իրանը երկար ժամանակ «չարամիտ դերակատար է տարածաշրջանում»։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Իրանին, իհարկե, Իրանը վաղուց չարամիտ խաղացող է տարածաշրջանում։ Նա դիվերսիոն գործունեություն է ծավալում, որը սպառնում է իր հարեւաններին՝ թե՛ մոտիկ, թե՛ հեռու։ Այսպիսով, մենք մտահոգությամբ ենք հետևում այս տեսակի լարվածությանը»,-ասել է Փրայսը:

Բացի այդ, Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի հետ գործակցության միջոցով ավելի կայուն Հարավային Կովկաս ստեղծելն է, որը զերծ է կոնֆլիկտներից։