կարևոր
7603 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 20:26
Տնտեսական

Հայաստանից փոխանցումները արտասահման. տնտեսագետ

Հայաստանից փոխանցումները արտասահման. տնտեսագետ

Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստանից ըստ երկրների։ Տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականին գումարների արտահոսքը ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար։ Հայաստանից կապիտալն արտահոսել է ՌԴ, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱՄԷ), Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ երկրներ։

Հայաստանից դեպի ՌԴ և Չինաստան գումարների արտահոսքը պայմանավորված է նաև օնլայն առևտրի ծավալների աճով։

Հայաստանից դեպի ԱՄՆ և Գերմանիա դրամական հոսքերի աճը պայմանավորված է հիմնականում ավտոմեքենաների ներկրմամբ և արտագաղթող ընտանիքների կապիտալով։ Արևմտյան երկրներ իրենց գումարներ են Հայաստանից տեղափոխում նաև նախկին պաշտոնյաները, խոշոր գործարարները։

2022 թվականին Հայաստանից ԱՄԷ-ն է փոխանցվել 275 մլն դոլար, որը պայմանավորված է հայ զբոսաշրջիկներով, անշարժ գույքի ձեռքբերմամբ և կապիտալի փախուստով։

Անտրամաբանակ է պատերազմի մեջ գտնվող Ուկրաինա Հայաստանից փոխանցումները, որը կազմում է 23 մլն դոլար։

Միաժամանակ անհասկանալի է, թե Հայաստանից դեպի այլ երկրներ փոխանցումների ծավալի աճը, որը մեծ գումար է՝ կազմելով 1,2 մլրդ դոլար։ Որո՞նք են այդ երկրները և ի՞նչ նպատակով են այդ գումարները փոխանցվել։ Կարելի է ենթադրել, որ այդ այլ երկների մեջ է մտնում նաև Թուրքիան, որի հետ 2022 թվականի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է արտաքին առևտրաշրջանառությունը։

Տվյալների աղբյուրը՝ այստեղ:

Սուրեն Պարսյան

Տնտեսագետ