|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նաիրի Հոխիկյանը, Yerkir.am-ի հաղորդմամբ, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ վարչապետը կոչ է անում Ամանորին չմտածել արտասահման մեկնելու մասին և հայացքներն ուղղել Երևանին: Ողջունելի հայտարարություն է պետության ղեկավարի կողմից, բայց հռետորական հարց վարչապետին՝ Հայաստանը միայն Երևանն է՞:
ՀՀ բոլոր իշխանությունները տարիներ շարունակ Հայաստանի բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են Երևանում, իսկ Երևանում էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում, մինչդեռ Հայաստանում կարելի է, օրինակ, շատ լավ Ամանոր նշել նաև Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Արցախում և բազմաթիվ այլ բնակավայրերում:
Եթե ես լինեի վարչապետի տեղը, այլ տրամաբանության ու բարձրորակ տոնակատարություն կազմակերպելու հանձնարարություն կտայի ոչ միայն Երևանի քաղաքապետին, այլև մարզպետներին, և հավատացեք, կարելի է ամբողջ երկրում կազմակերպել համակարգված ու գեղեցիկ այնպիսի տոն, որ յուրաքանչյուր հայաստանցի և յուրաքանչյուր հայ Նոր տարվա տոները հիշի որպես լավագույնը Հայաստանի (Արցախը Հայաստան է) ցանկացած վայրում:
Մարզերում կազմակերպեք նույնպիսի հետաքրքիր թատերական տոնական ներկայացումներ, ինչպես արվում է Երևանում: Մարզերի երեխաներին էլ պարգևեք տոնական տրամադրություն, Ձմեռ պապը թող մարզերի երեխաներին էլ հյուր գնա և մարզային բնակավայրերի հրապարակներում էլ թող երեխաները վայելեն տոնը»: