Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՀՔԾ, ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հրապարակավ հայտարարեց, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի սպանությունը բացահայտված է, եւ շուտով բոլորը կիմանան այդ մասին: «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։
Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե՝ «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվեն։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է»։ Անցել է մոտ 5 տարի, սակայն 2008 թվականի մարտի 1-ի օրը Երեւանի կենտրոնում սպանված 10 քաղաքացիների սպանությունները այդպես էլ չեն բացահայտվել: Նիկոլ Փաշինյանը մոտ 5 տարի է՝ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, նշանակման օրվանից հայտարարում էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է, սակայն 5 տարի անց 10 մարդկանց սպանությունները չեն բացահայտվել:
Չկա որեւէ պատիժ որեւէ մեկի նկատմամբ, միայն փորձ արվեց Ռոբերտ Քոչարյանին եւ մի քանի թիմակիցների վրա մեղադրանքներ հարուցել, սակայն բոլորը հերթով կոտրվեցին, ու, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանը մաքրագործեց Ռոբերտ Քոչարյանին՝ նրան վերջնականապես մաքրելով «Մարտի 1»-ի թեմայից: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք որոշվել է մարտի 1-ին նվիրված հուշարձան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի հարակից հատվածում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, որպեսզի բացահայտի մարտի 1-ի ողբերգական օրը, սակայն հիմա բավարարվում է հուշարձան դնելով:
Հիշեցնենք նաեւ, որ Լենա Նազարյանը մարտի 1-ի ողբերգության զոհերին փոխհատուցում տալու մասին շտապ նախագիծ ներկայացրեց, սակայն հիմա մոռացել է պահանջատիրությունը ու մի անգամ նույնիսկ չի հետաքրքրվել հրապարակավ՝ ինչու չբացահայտվեց «Մարտի 1»-ը, եւ ինչու Նիկոլ Փաշինյանը խաբեց բոլորիս:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում