|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրանում է #Ղարաբաղ/յան #ազգային-#ազատագրական շարժման վերջին փուլի մեկնարկի 35 տարին։ Այսօր մենք՝ #Արցախ/ը և ողջ #հայ ժողովուրդը, շատ ծանր վիճակում ենք՝ մեր ողջ պատմության, թերևս, ամենաճակատագրական շրջանում։ Սակայն բոլոր դժվարությունները հաղթահարելու համար մենք պետք է հարգենք ու հիշենք մեր պատմությունը, նրա լուսավոր էջերը, ճանաչենք սխալներն ու բացթողումները, բայց դա անենք առանց գոռգոռոցների ու սուտի հայրենասիրական մտորումների, առանց ցուցադրական պոպուլիզմի, իմաստորեն և պրոֆեսիոնալ կերպով։ Միայն այս կերպ մենք կկարողանանք ուժեղանալ նույնիսկ ծանր փորձություններից հետո։ Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին։ Մի՛ ընկճվիր, կան բոլոր հնարավորությունները վերածննդի համար:
Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախկին նախարար