Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մայիսի 9-ը հայ ազգի ամենանվիրական տոներից մեկն է։ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Քաղաքակիրթ ողջ հայության և արժեհամակարգով առաջնորդվող յուրաքանչյուր մարդու համար այս օրը, իրոք, նվիրական օր է: Այն խորհրդանշում է մեծագույն հաղթանակներ: Սա մի տոն է, որ տարբեր ժամանակահատվածներում միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թվականին Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի ստեղծումը:
Մենք երբեք իրավունք չունենք մոռանալու մեր հաղթանակները, նրանք չունենք վաղեմության ժամկետ: Դարակազմիկ հաղթանակները մեծ սխրանք են պահանջում, բայց ոչ պակաս կարևոր է պահպանել այդ հաղթանակները: Եթե մենք չպահպանենք դրանք, պարտությունները լինելու են անխուսափելի, իսկ դա երկարատև գործընթաց է: Հետևաբար` համոզված եմ, որ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, ունի ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր հնարավորությունները: Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»,-ասել է Դ. Բաբայանը: