կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-20 13:47
Առանց Կատեգորիա

Ամենասկանդալային ամուսնալուծությունները

Ամենասկանդալային ամուսնալուծությունները

Ջենիֆեր Լոպես եւ Մարկ Էնթոնի

7 տարի համատեղ կյանքից հետո Ջենիֆերն ու Մարկը հայտարարեցին ամուսնալուծության մասին: Զույգի մտերիմները պատմել են, որ զույգը հայտարարությունից մի քանի ամիս առաջ պարբերաբար վեճեր է ունեցել եւ, ի վերջո, հանուն երեխաների  հանգել են ամենալավ լուծմանը՝ ամուսնալուծության:


Առնոլդ Շվարցենեգեր եւ Մարիա Շրիվեր

25 տարի համատեղ կյանքից հետո դերասան,քաղաքական գործիչ Շվարցենեգերը եւ նրա կինը ցնցեցին աշխարհը` ամուսնալուծության հայտարարություն անելով: Հայտարարությունից մի քանի օր անց դերասանը հայտարարեց, որ արտամուսնական կապ է ունեցել իրենց տան աղախնի հետ, որից որդի ունի:

Թոմ Քրուզ եւ Նիկոլ Քիդման

10 տարի ամուսնացած լինելուց հետո զույգը, որ ուներ 2 որդեգրած երեխա, որոշեց ամուսնալուծվել: Թոմն ու Նիկոլը իդեալական զույգ էին թվում բոլորի համար:

Ջուլիա Ռոբերտս եւ Կիֆեր Սադերլանդ

1991 թվականին Ջուլիան Հոլիվուդի թիվ մեկ դերասանուհին էր, եւ նրա սիրավեպի մասին խոսում էին բոլորը: Սակայն հարսանիքից մի քանի օր առաջ Ջուլիան, ով այժմ 3 երեխաների մայր է, որոշեց վերջ դնել իր ու Սադերլանդի հարաբերություններին:

Բրեդ Փիթ եւ Ջենիֆեր Էնիսթոն

Հոլիվուդի «ոսկե» զույգի բաժանումը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ աշխարհում: Ամուսնալուծությունից օրեր առաջ նրանք ռոմանտիկ երեկո էին անցկացրել ,եւ թվում էր ոչինչ չի կարող նրանց երջանկությանը խանգարել: Ամուսնալուծությունից մի քանի օր անց Բրեդ Փիթն արդեն սիրավեպ է սկսել «սրտակեր» Անջելինա Ջոլիի հետ:

Քիմ Բեսսինգեր եւ Ալեք Բոլդուին

1990 թվականին դերասանները սիրահարվեցին համատեղ ֆիլմում նկարահանվելու ժամանակ:

Նրանց սերն իսկապես ամուր էր: 1998 թվականին, երբ Քիմն «Օսկար» ստացավ, նրա ամուսինը արտասվեց: Սակայն 2001 թվականին նրանք հայտարարեցին ամուսնալուծության մասին եւ սկսեցին դատավարություն, որի ժամանակ մի ձայներիզ հրապարակվեց, որում Ալեքը բղավում է իր դստեր վրա` անվանելով նրան «կոպիտ, անխելք, փոքր խոզ»: