|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարության կապակցությամբ գունավոր լուսարձակներ են տեղադրվել հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի վրա:
Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախագծումն ու լուսարձակների մոնտաժման աշխատանքներն իրականացրել է հայկական «Դոմոսվետ» ընկերությունը, իսկ աշտարակի բարձրադիր հատվածներում լուսարձակները տեղադրել են աշտարակը սպասարկող «Հանրային հեռուստառադիոցանց» ՓԲԸ-ի աշխատակիցները:
Ընդհանուր առմամբ` տեղադրվել են 320 LED գունավոր լուսարձակներ, որոնք կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգներ: Լուսարձակների ընդհանուր հզորությունը 19 ԿՎտ/ժամ է: